▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին. Ակցիա՝ ԱԳՆ-ում

 

Արտաքին գործերի նախարարության շենքում «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացրել։ Շարժման կազմակերպիչներից Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է.

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մի հայտարարություն արեց, որով մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները։ Մասնավորապես, նա նշեց, որ 2016 թվականից սկսած չկա ոչ գործնական, ոչ տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից դուրս հանելու հարցում։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին»:

Նա հարց է հնչեցրել՝ եթե 2016 թվականին նման տեղեկատվություն կար, ապա ինչու էր Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Նա համոզմունք է հայտնել, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նախագահ Արմեն Սարգսյանն ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայացնել։

http://asekose.am/filemanager/uploads/2020/10/week-3/agn.jpg

«Մենք այսօր եկել ենք ԱԳՆ՝ մեր հարցերն ուղղելու և պատասխանները ստանալու։ Ուզում ենք, որ պաշտոնական տեղեկատվություն տան մեր հարցերի հետ կապված», - ասել է Արա Զոհրաբյանը։

Շարժման ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում ընդգծել են, որ եթե անգամ 2016 թ․ Արցախյան հարցը մտել էր փակուղի, Նիկոլ Փաշինյանը երեք տարում կարող էր փորձել լուծել այդ հարցը, սակայն ոչինչ չարեց։

«Բացի այն, որ ոչինչ չարեց, նա հարաբերություններ փչացրեց Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Սա նշանակում էր, որ ինքը գիտակցաբար ծախել է ամեն ինչ և դավաճանել է հայ ժողովրդին։ Եթե ինքը չէր հասկանում, թող առաջին օրը հրաժարական տար գնար, ի վերջո իրեն ներկայացրել են ինչ վիճակում է գտնվում Արցախյան հարցը։ Հանուն իշխանության մնալու ինքը համաձայնել է, որ Արցախը հանձնվի։ Մայիսի 20-ին գնաց Շուշիում պարեց, այդ պարելու փոխարեն կարող էին զենք ու զինամթերք առնեին»։

Շարժման ներկայացուցիչները ակնկալում էին ԱԳՆ-ից ստանալ հետևյալ հարցերի պատասխանները` ինչ քարտեզների հիման վրա են կատարվելու սահամագծման և սահմանազատման աշխատանքները, ինչ մասնագետներ են այդ գործընթացում ներգրավված, ով է ուզում իրականացնի այս սահմանատատումները։ Զոհրաբյանը հավելել է , որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչինչ չփոխեց և չօգնեց Հայաստանին, քանի որ բանակցողը չփոխվեց.

«Նույն Նիկոլ Փաշինյանն էր՝ իր պարտված հոգեբանությամբ։ Այնպիսի վիճակ են ստեղծել, որ այսօր Հայաստանի մեջ Ադրբեջանով ենք անցնում, մեր բնակավայրերը սկսեցին անվանակոչել ադրբեջանական տերմիններով։ Երբ նվաստանում ես թշնամու առջև, որպեսզի պատերազմ չլինի, ստանում ես և՛ նվաստացում, և՛ պատերազմ։ Մենք վստահ ենք , որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ադրբեջանանպաստ գործողություններ են իրականացնեւմ։ Այստեղ գալով՝ մեր խնդիրն է իրենց առերեսել իրականության հետ և լսելով իրենց պատասխանները` իրենց կաշկանդել իրենց գործողություններում և հանրությանը արթնացնել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին