▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարելի էր մի հատ խորհրդակցել...Միքայել Մելքումյանը Նիկոլ Փաշինյանին պահանջում է համարժեք վերաբերմունք

Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը վրդովված է, քանի որ նախատեսվում է բարեգործության մասին օրենք քննարկել առանց Գագիկ Ծառուկյանի կարծիքն իմանալու.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ»:

ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշել  է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախորդ կառավարությանն է եղել, սակայն դա չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներ ունենալ պետք չէ:

 

 

 

 

 

 

 

Միքայել Մելքումյանին հետքրքրում է, թե ո՞ր փուլում են մենաշնորհների հետ կապված ստուգումները.

«Էդ ստուգումներն ինչի՞ են կանգնել, շարունակվու՞մ են, եկեք հասկանանք՝ դրանք որտեղ են կատարվում»:

 

 

 

 

 

 

 

 

Մելքումյանին չի գոհացնում կառավարությունում գործընկերային հարաբերությունների որակը.  «Մենք պահանջում ենք համարժեք վերաբերմունք, դա պետք է լինի, որովհետև մեր պատկերացումներն ապագայի մասին հնարավոր է տարբերվի ձեր ունեցածից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին