▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա․ Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Կարմիր Շուկային առնչվող խոսակցություններին, հայտնել է, որ Արցախի Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել․

«Որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել: Կարմի շուկան հայկական է, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի տարածքում է գտնվում, հետևաբար, դրա կարգավիճակը փոխելու, Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են եղածը պահպանելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին