▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ ա մի հատ էլ քուչի կռիվ սկսի. մի հատ հանգստացեք. Փաշինյանը զայրացավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բանավիճեցին: Վարչապետը նկատողություն արեց քաղաքապետին ու Շիրակի մարզպետին, որ մայթերը քանդել են, և բնակչության համար տեղաշարժվելու հնարավորություն չեն ստեղծել:

 

 

Սարիկ Մինասյանը արձագանքեց. «Էս հլը փառք է»: Սա դուր չեկավ քաղաքապետ Սամվել Բալասանյանին, նա կոշտ պատասխան տվեց պատգամավորին: Ի պատասխան Սարիկ Մինասյանն ասաց. «Կլյաուզնիկը դու ես, այ…»: 

«Է, դե չեղավ ժողովուրդ, հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նմա՞ն բան եք անելու», - զայրացավ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գյումրիի կայարանում

Կարդացեք նաև՝ Ճանապարհին լիքը արագիլներ կան. Նիկոլ Փաշինյանի «լայվը»՝ Երևան-Գյումրի արագընթաց գնացքից

Կարդացեք նաև՝ Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին