▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարտոֆիլ՝ ՀՀԿ գրասենյակի առջև

azatutyun.am-ի տեսանյութում. Կարտոֆիլ և կանաչի՝ ՀՀԿ գրասենյակի դիմաց. «Երկիր Ծիրանի»-ն  այսօր  բողոքի ակցիա է կազմակերպել: Կուսակցության անդամները  իրենց հետ տարել էին կարտոֆիլներ, որոնց վրա փակցված էին կուսակցության անդամների պատկերները և կանաչի: 

Կուսակցության անդամները նշել են,  որ համահայկական ընդվզում են իրականացնում: «Երկիր Ծիրանին» պահանջում է պատգամավորների հրաժարականը:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը կարդաց կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աղքատ է շուրջ 890 հազար քաղաքացի, շուրջ 60 հազար  մարդ ծայրահեղ աղքատ է, երեք երեխաներից մեկն աղքատ է:

Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսել էին մտնել գրասենյակ, տալ ՀՀԿ ներկայացուցիչներով փակցված կարտոֆիլը, սակայն  ոստիկանական պատնեշը թույլ չի տվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին