▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասպրշիկը Բաքվում հանդիպել է Հասանովին. լավ է ուշ, քան երբեք

Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվում հանդիպել է ԱՀ ՊՆ Զաքիր Հասանովի հետ և քննարկել հրադադարի ռեժիմի պահպանման հարցերը...Այստեղ են ասում. «Լավ է ուշ, քան երբեք»...

Իսկ ամենազավեշտալին այն է, որ երբ օգոստոսի սկզբին ազեր-կոյունլուները ձեռնարկեցին մի քանի անհաջող դիվերսիաներ և տվեցին երեք տասնյակից ավել զոհեր, այս նույն Կասպրշիկի «խումբը» դիտարկումներ էր անցկացրել Արցախում՝ հայ-ազերիական շփման գծում և ամպագորգոռ հայտարարում էր , որ հրադադարի խախտում չի արձանագրել...

Այն, որ արդեն երկար տարիներ Կասպրշիկի առաքելությունը իրեն չի արդարացնում՝ դա բոլորին էր հայտնի... Շատ լավ գիտենալով, թե ով է խախտում հրադադարը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդես է գալիս լղոզված հայտարարություններով և երկուստեք կոչերով՝ այդպիսով ջուր լցնելով ազերիների ջրաղացին...Բայց որ նա կարող էր «ռազմական գործողությունների» թեժացման ժամանակ հանդես գալ այդպիսի հայտարարությամբ՝ դա արդեն ֆարս է...

Հ.Գ. ԵԱՀԿ և Մինսկի խումբը պետք է գոնե մի փոքր փոխեն իրենց քաղաքականությունը, թե չէ կդառնան ծիծաղի առարկա...կամ ավելի մեծ ողբերգության պատճառ...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին