▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացավ ‹‹Կյանքի Խոսք» եկեղեցու նորակառույց շենքի պաշտոնական բացումը

Դեկտեմբերի 25-ին կայացավ Հայաստանի ‹‹Կյանքի Խոսք›› ավետարանական եկեղեցու նորակառույց շենքի պաշտոնական բացման արարողությունը:

 

Միջոցառմանը ներկա էին եկեղեցու հավատցյալ ժողովուրդը, Ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվներ, վերապատվելիներ, մշակույթի, արվեստի, գիտության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և այլ հյուրեր:

 

Արարողության ընթացքում հնչեցին դասական հոգևոր կատարումներ, իսկ կուլմինացիոն պահը եղավ այն, երբ եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանի հրավերով խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեց և եկեղեցաշենքի ընծայման աղոթքն առ Աստված ուղղեց եկեղեցու ամենատարեց անդամը՝ 96-ամյա վաստակաշատ գիտնական, երկրաբան Հայկ Պետոյանը:

 

Իր ողջույնի խոսքում հովիվ Արթուր Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և հյուրերին: Նա նշեց, որ այս շենքը հազարավոր մարդկանց հավատարմության արդյունք է, քանի որ այն կառուցվել է եկեղեցու անդամների կամավոր նվիրատվությունների շնորհիվ:

 

Շնորհավորական խոսքով հանդես եկան Ավետարանի հավատքի քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, Ավետարանական հավատքի եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը, Երևանի Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Լևոն Պարտագչյանը, Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հոգևոր խորհրդի նախագահ, վերապատվելի Գառնիկ Թութիկյանը, Շիրակի ավետարանական-մկրտական եկեղեցու ավագ հովիվ, վերապատվելի Ռուբիկ Փահլևանյանը, Երևանի Ամբողջաավետարանական եկեղեցու ավագ հովիվ, աստվածաբանության դոկտոր Սամվել Նավոյանը, «Նոր կյանք. Հայաստան» միջեկեղեցական շարժման ղեկավար Վարդան Բլբուլյանը:

 

Բոլոր պատգամախոսները նկատում էին, որ այս եկեղեցաշենքը կարևոր նշանակություն և առաքելություն ունի Հայաստանի ողջ ավետարանական քրիստոնեության համար:

 

 

Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական

եկեղեցու մամլո քարտուղարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին