Կենաց ծառը, հայ կինը, հայկական գորգն ու «ԱԲԳ»-ն՝ Կալիֆորնիայում
2015 թվականի հունվարի մեկին 126-րդ անգամ Փասադենայում (Կալիֆորնիա) անցկացվել է Վարդատոնը, իսկ այս անգամ ամանորյա ավանդական շքերթին ներկայացվել է ծաղկասայլ, որն ունեցել է «Քաղաքակրթության օրրան» խորագիրը (մտահղացումը՝ American Armenian Rose Float Association-ի), որի հիմքում հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունն է: Իսկ ողջ պատմությունը ներկայացվել է 40 ծաղկասայլերի միջոցով:
Կենտրոնում եղել է Կենաց ծառը, որն արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը:
Ծառի յուրաքանչյուր կողմում արագիլներ են եղել՝ հայացքն ուղղած դեպի Կենաց ծառը, ինչը խորհրդանշում է վերադարձ դեպի հայկական ինքնություն: Ծառի լանջին տեղադրված է եղել գլխազարդով հայ կնոջ կիսարձանը, որը խորհրդանշել է Մայր Հայաստանն ու Մայր բնությունը:
2015 թվականի հունվարի մեկին 126-րդ անգամ Փասադենայում անցկացվել է Վարդատոնը, իսկ այս անգամ ամանորյա ավանդական շքերթին ներկայացվել է ծաղկասայլ, որն ունեցել է «Քաղաքակրթության օրրան» խորագիրը (մտահղացումը՝ American Armenian Rose Float Association-ի), որի հիմքում հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունն է: Իսկ պատմությունը ներկայացվել է 40 ծաղկասայլերի միջոցով:
Կենտրոնում եղել է Կենաց ծառը՝ նռներով և թռչուններով: Իսկ մենք գիտենք, որ Կենաց ծառը ըստ Աստվածաշնչի՝ հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ է, որը տալիս է անհամար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին՝ ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը՝ ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կյանքի ծառը արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը:
Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:
Ծառի յուրաքանչյուր կողմում արագիլներ են եղել՝ հայացքն ուղղած դեպի Կենաց ծառը, ինչը խորհրդանշում է վերադարձ դեպի հայկական ինքնություն: Ծառի լանջին տեղադրված է եղել գլխազարդով հայ կնոջ կիսարձանը, որը խորհրդանշել է Մայր Հայաստանն ու Մայր բնությունը:
Եղել է նաև հայկական գորգ, որը եկել է ևս մեկ անգամ փաստելու, որ աշխարհում ամենահին գորգը հայկական է:Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվել են առաջին անհրաժեշտության իրեր։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործել են կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Գորգագործական արվեստը իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով կամ եկեղեցական հավաքածուները պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասի նվիրաբերել՝ փրկելու եկեղեցիները թալանից ու ավերումներից: Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով։
ըստ Աստվածաշնչի՝ հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին՝ ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը՝ ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կյանքի ծառը արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:ըստ Աստվածաշնչի՝ հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին՝ ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը՝ ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կյանքի ծառը արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:
Եղել է նաև հայկական գորգ, որը եկել է ևս մեկ անգամ փաստելու, որ աշխարհում ամենահին գորգը հայկական է: Գիտենք, որ պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվել են առաջին անհրաժեշտության իրեր։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործել են կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Գորգագործական արվեստն իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով կամ եկեղեցական հավաքածուները պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասը նվիրաբերել՝ փրկելու եկեղեցիները թալանից ու ավերումներից: Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով։
Ներկայացվել է նաև Է տառը՝ խորհրդանշելով կյանքի էությունը, իսկ «ԱԲԳ» տառերը եկել են հուշելու, որ հայերենը երկրագնդի ամենահին լեզուներից մեկն է:
Նշենք, որ ծաղկասայլի վրա կանգնած են եղել հանրությանը հայտնի անձինք:
American Armenian Rose Float Association-ի հոգաբարձուների անդամ Ստեփան Փարթամյանի խոսքով՝ կարևոր է հայկական ժառանգությունը ներկայացնելը.
«Մեր ընկերակցության շնորհիվ, ինչպես նաև հարյուրավոր կամավորների և նվիրատուների օգնությամբ աշխարհին կարողացանք ներկայացնել հայկական ինքնությունը պատկերող ծաղկասայլ, որը մեծ հետաքրքություն առաջացրեց»,-ասաց Ստեփան Փարթամյանը: