▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Էդուարդ Աղաջանյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում

Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան

Տասնյակ քր. գործեր են հարուցվել Ապրիլյանի մասով. այս պահին բացառում եմ նոր պաշտոնանկություններ. ՊՆ

Սահմանադրությամբ ներկայացված հիմքերի մասին, որոնցով կարող է դադարեցվել ՍԴ նախագահի լիազորությունները

Ծեծկռտուք՝ Վայոց Ձորում. մասնակիցների մեջ են ՊՆ ծառայողներ ու մարզպետի օգնականը

Գագիկ Ջհանգիրյանը արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական

Քարդաշյան քույրեր, մի՛ կրկնօրինակեք ինձ. Անիտա Հարությունյանը կհանդիպի Քիմ Քարդաշյանին

Երեխաների առողջության պետական հավաստագրի մասին

Մանրամասներ՝ Օսիպյանի մասնակցությամբ ոստիկանությունում տեղի ունեցած վերջին խորհրդակցությունից

Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը...Էդմոն Մարուքյան

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել «Սանիթեք»-ին

Երազելը շատ լավ բան է, թող երազի. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Վալերի Օսիպյանին փոխարինող նշանակվեց

Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի թնջուկը կլուծվի՞. Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է կայացել

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ. Օսիպյան

10 հակափաստարկ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ

ԱԺ-ն կտրուկ պետք է ավելացնի իր կարողությունները. Արարատ Միրզոյան

Ադրբեջանի ՊՆ-ն մարտի դաշտ է կանչում Նիկոլ Փաշինյանին

Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից. Միհրան Պողոսյանը՝ իշխանությանը

Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. Արմեն Սարգսյանի հրամանագիրը

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է սեպտեմբերի 21-ին նախատեսվող միջոցառումների օրակարգը

Իրերը հավաքեց ու դուռը փակեց. լուսանկար՝ Օսիպյանից

Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է

Լավ, Հայկոն ու Նիկոլը չեն հասկանում, բայց Արթուր Մեսչյանը սա ինչպե՞ս է թույլ տալիս. Տիգրան Խզմալյան

Կոշի երկարամյա բանտապետը ձերբակալվել է

«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց են․ պահանջում են իրենց աշխատավարձը

Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. 3 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 25-ամյա վարորդը Niva-ով մխրճվել է Գրիշա Աղախանյանի Range Rover-ի մեջ, որն էլ բախվել է BMW-ին

Վահե Գրիգորյանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել «Իմ քայլին»

Վանեցյանը հրաժեշտ կտա նաև ՀՖՖ նախագահի պաշտոնին

«Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել». Գառնիկիչին կձերբակալե՞ն

Աղմկահարույց կալանավորումներ՝ Վանեցյանից հետո

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, Սերժ Սարգսյանը՝ Լոռիում

Ինչպե՞ս է Կենտրոնի թաղապետը լվանում աղբամանների տեղադրման վայրը

Բակո Սահակյանին հարցաքննության են կանչել․ մանրամասներ «Մարտի 1»-ի գործից

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել

Չորս միլիարդ դոլար գրավ երբևէ եղե՞լ է. Արայիկ Հարությունյանի ակնարկը

Վալերի Օսիպյանը ևս հրաժարական կտա

Գառնի, Գեղարդ... Շարունակվում է Քուվեյթի շեյխուհու այցը Հայաստան

Գրպանահատը 21-ամյա երիտասարդ էր

Բացահայտվել են գործող գյուղապետի ապօրինությունները

Շատ կարեւոր փաստաթուղթ է, որ պատմում է թե ինչ է տեղի ունենում Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Նախագահականում հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

Հայտնի է Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու օրը

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի «օյինբազ» ստերը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նոյեմբերի 17-ին Գյումրի այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է Շիրակի պետհամալսարանում տիրող իրավիճակին և կրկին ստանձնել է համալսարանի ռեկտոր,բազմաթիվ հանցագործությունների հեղինակ Սահակ Մինասյանի օմբուդսմենի դերը՝միևնույն ժամանակ ինքնախայտառակվելով,քանի որ հարցազրույցում արտահայտած մտքերը և գաղափարները բացահայտեցին,որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կամ ոչ կոմպետենտ է,կամ էլ՝այլմոլորակային...Իսկ ես ավելի հակված եմ,որ ԿԱՇԱՌՎԱԾ է... 
Ըստ անտեղյակ նախարարի` ՇՊՀ-ում որոշ խնդիրներ հին են՝ուսումնական պլանները և կառուցվածքը...Հետաքրքիր է,որտեղի՞ց է պարոն նախարարին այդ ապատեղեկությունը, եթե 2017-18 ուստարում մենք առաջնորդվում ենք հենց ռեկտոր Մինասյանի միանձնյա որոշմամբ ընդունված ուսպլաններով,որոնք հաստատվել են ուստարվա սկսվելուց մեկ ամիս անց՝հոկտեմբերի 2-ին...Կառուցվածքային փոփոխություններն էլ են նոր՝իրականացված ներկայիս ռեկտորի կողմից...Ինչի՞ մասին է խոսում նախարարը... Հաջորդիվ,որպես իբրև թե մասնագետ,սույն անտեղյակը ավելի է խայտառակում իրեն և անդրադառնում է ՇՊՀ-ի պատմության բաժնում դասավանդվող առարկաներին...Ըստ նախարարի`պարզվում է ՇՊՀ պատմության բաժնի ուսանողները 4-5 կիսամյակ ուսանում են "Ռուսաստանի պատմություն",չեն ուսումնասիրում "Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն" և ընդամենը մեկ միսամյակ ուսանում են "Եվրոպայի և Ամերիկայի երկրների պատմություն"...Նախարարի հայտարարութունը տարրական ՍՈՒՏ է...Սույն անտեղյակին տեղեկացնեմ,որ իր նշած "Ռուսաստանի պատմություն" առարկան մեր ուսանողներն անցնում են երեք կիսամյակ,այն դեպքում,երբ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի ուսանողներն այն ուսանում են չորս կիսամյակ...Վանաձորի պետհամալսարանի պատմության բաժնի ուսանողները ոչ միայն երեք կիսամյակ ուսումնասիրում են "Ռուսաստանի պատմություն" առարկան,այլ նաև "Ռուսաստանի պատմության աղբյուրագիտություն", "Ռուսաստանի պատմության պատմագրություն" առարկաները... "Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն" առարկան, ինչպես մեզ մոտ, նույն ԵՊՀ պատմության բաժնում դասավանդվում է մեկ կիսամյակ...Նույնը վերաբերում է "Եվրոպայի և Ամերիկայի երկրների պատմությանը",որը և´ մեզ մոտ,և´ ԵՊՀ-ում ուսումնառվում է երեք կիսամյակ...Լևոն Մկրտչյանը բացարձակ չի անդրադառնում ոչ մասնագիտական բաժիններում "Հայոց պատմության" դասավանդմանը... Հայաստանի բոլոր բուհերում այդ առարկային տրամադրված է 60-64 ժամ,իսկ ՇՊՀ-ում՝48,այն էլ մեր բողոքներից հետո...Ի սկզբանե "Հայոց պատմությանը" տրամադրված էր 32 ժամ... Նախարարի անհոդաբաշխ մեկնաբանությունները խայտառակում են հենց իրեն՝ով հպարտորեն լրագրողներին ասում էր,որ դասավանդում է բուհում..Պարզվում է,Լևոն Մկրտչյանը բացարձակ տեղյակ չէ հարազատ ֆակուլտետի ուսումնական ծրագրերին և, փորձելով պաշտպանել ՇՊՀ հանցագործ ռեկտորին, ուղղակի ծիծաղելի վիճակում է հայտնվում... Անտեղյակ նախարարին տեղեկացնեմ, որ բուհերն ունեն ակադեմիական ազատություն, ինչը չի հասկանում նախարարը և, ոչ մի պատկերացում չունենալով ուսումնական պլանների կազմման մասին, միտումնավոր սևեռվել է մեր բուհի պատմության բաժնի վրա, քանի որ ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակի հեղինակներն այդ ամբիոնից են...
Մեր պլանները 80% համադրելի են ԵՊՀ-ի պլանների հետ, ուղղակի մեր տարբերությունը մանկավարժի որակավորմամբ է պայմանավորված...ՇՊՀ-ի ռեկտորի հանցագործությունն այն է, որ ուսումնական պլանները փոխվեցին ոչ միայն առաջին կուրս ընդունվածների համար,այլև 2-4-րդ կուրսերի համար...Ռեկտորը հրավիրեց ամբիոնի վարիչներին, դեկաններին և հրամայեց, որ բոլորը պետք է անցնեն նոր պլաններով, մեր նշաձողը ԵՊՀ կրթական մակարդակն է և ընդօրինակում ենք ԵՊՀ ուսպլանները: Բնականաբար դրա արդյունքում դասընթացները պետք է կրկնվեին, քանի որ առարկաները տեղաշարժվել էին...Կրկին ստիպված եմ կրկնել,որ առարկաների կրկնությունները ՀԱՄԱՏԱՐԱԾ են և վերաբերվում են բուհի ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ...Պատճառն էլ այն էր,որ ռեկտորը ժամեր էր շահում.եթե նախորդ ուսումնական պլաններում շաբաթական դրված էր մինչև 30 ժամ լսարանային հանդիպում, սպա նորով ընդամենը 23 ժամ, այսինքն` ամեն մի կրթական ծրագրից ռեկտորը յուրաքանչյուր տարի շահում էր մոտավորապես 200 ժամ (32 շաբաթ է մեկ տարվա դասընթացների տևողությունը)...Մեկ կրթական ծրագրի կտրվածքով առնվազն 800 ժամ, այսինքն՝ 1 դրույք...Բուհն ունի ավելի քան 30 կրթական ծրագիր...Թե որքան գումար է շահում կոնկրետ ռեկտորը և որքան վնաս է տալիս ուսանողների կրթական որակին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ մեկնաբանությունները թողնում եմ հանրությանը... Բուհի շատ ամբիոնի վարիչներ դիմել են ռեկտորին ու անգամ խնդրել են ,որ սխալ է անում...Սակայն Սահակ Մինասյանը պատասխանել է."Դասընթացը ոչ թե կրկնեք, այլ մի քիչ խորացրեք՝հատուկ կուրսի տեսքով...Ուսանողները միևնույն է չեն հասկանա, իսկ եթե դասախոսը կընդդիմանա, կարող է դիմում գրել ու գնալ...": Նախարար Լևոն Մկրտչյանը նաև անդրադարձավ Սահակ Մինասյանի կողմից ՇՊՀ-ում ապօրինի ներդրված ինտեգրված ուսուցմանը և միտումնավոր վերջինիս մեղքը մեղմելու համար հայտարարեց,որ բժշկական համալսարանում այն կիրառվում է...Այո՛,անտեղյակ և ստախոս նախարարին տեղեկացնեմ,որ կիրառվում է ՄԻԱՅՆ այդ բուհում՝հաշվի առնելով նրա սպեցիֆիկան...Բժշկական համալսարանում ինտեգրված են բակալավրի և մագիստորի կրթական ծրագրերը,քանի որ համալսարանն ավարտած բակալավրի որակավորում ունեցող մասնագետները աշխատաշուկայում մեծ խնդիրներ ունեին...Այդ ծրագիրն իրականացնելու համար բժշկական համալսարանում կառավարությունը նույնիսկ հատուկ որոշում է կայացրել... Իսկ ՇՊՀ-ում Սահակ Մինասյանն այն փորձեց կիրառել առանց թույլտվության, առկայի և հեռակայի կուրսերն ինտեգրելու միջոցով՝ունենալով ՄԵԿ նպատակ՝ չվարձատրել դասախոսներին հեռակաների հետ պարապելու համար: Ընդ որում, ՇՊՀ-ում, ի տարբերություն բժշկական համալսարանի, Մինասյան Սահակը ինտեգրված ուսուցում փորձեց իրականացնել, ինչը ինտեգրված կրթական ծրագիր չէ: Ու հիմա,նախարար Լևոն Մկրտչյանը փորձում է, այլմոլորակայինի դեմք ընդունելով, ինչ-որ անտրամաբանական համեմատություններ անել և մեխանիկորեն պաշտպանել իր վաղեմի ընկերոջը՝Սահակ Մինասյանին... 
Ինչ վերաբերում է աշխատանքային պայմանագրերին... Բուհի պրոֆեսորադասախոսական կազմում եթե վերջին 5 տարում մրցույթներ չեն եղել, ապա սա որևէ կերպ հակաօրենսդրական չէ, միշտ 3 օրվա ընթացքում լուծարվել են հին համաձայնագրերը և կնքվել են նորերը՝ չընդհատելով աշխատանքային գործունեությունը...Սակայն Լևոն Մկրտչյանը բացարձակ չի անդրադառնում Մինասյանի ապօրինություններին այս հարցում...Սահակ Մինասյանի հանցագործությունն այն է, որ մեզ հետ վերջապես հոկտեմբերի 2-ով է մի կերպ կնքել համաձայնագրերը, որոնք,ըստ իրավաբանությունից լավատեղյակ ռեկտորի,նախորդ պայմանագրերի շարունակությունն են...Եթե այդպես է,ապա ինչու՞ է մեզ վճարում դրույքաչափով,եթե նախորդ պայմանագրով մենք պետք է վճարվեինք ժամավճարով...Արդեն մեկ տարի է համալսարանում ոչ մի ամբիոնի վարիչ ընտրված չէ...6-ամսյա ժամկետները լրանալուց հետո հիմա նորից վեց ամսով կնքեց նոր պայմանագրերը...Վերջերս էլ հորինեց պրոռեկտորի տեղակալի հաստիք, որը Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չէ...Այ՛,սրանք են հանցագործություններ,որոնց վերաբերյալ նախարարը լռում է... 
Չգիտես ինչու՞,Լևոն Մկրտչյանը չանդրադարձավ մակուլատուրա հանձնված 15 տոննա գրքին և գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացմանը,ինչպես նաև սեփական հանցագործություններին՝ՇՊՀ-ի կողմից առանց համապատասխան կետերի ապահովման պարագայում մասնագիտական լիցենզիաների տրամադրմանը...Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար... 
Ի դեպ,պարոն Մկրտչյանը սեփական ապատեղեկատվությունը լրագրողներին մատուցելիս անընդհատ ինչ-որ ուսանողների էր մեջբերում...Մենք ինքներս հետաքրքրվել ենք ուսանողներից,թե ովքե՞ր են ԿԳ նախարարի բարձրաձայնած հարցերի մասին խոսել... Պարզվում է,որ ՈՉ ՈՔ...Այստեղից կարելի է հետևություններ անել.կամ ռեկտոր Սահակ Մինասյանն է իր յուրային ուսանողներից ինչ-որ մեկին հրահանգել ինչ-որ անկյունում մոտենալ նախարարին և ապատեղեկատվություն տարածել կոնկրետ պատմության և փիլիսոփայության ամբիոնի վերաբերյալ,կամ էլ նախարարը միտումնավոր ստում է՝Սահակ Մինասյանին պաշտպանելու նպատակով...Քանի որ հանդիպումը նկարահանվել է,լավ կլինի այն հրապարակվի,որ տեսնենք, թե այդ ինչ ուսանողների է մեջբերում Լևոն Մկրտչյանը,ինչպես նաև ԲՈԼՈՐԸ տեսնեն,թե ինչպես է "արդար և անկախ" ՀՅԴ-ական նախարարը հորդորում ուսանողներին դատի տալ Սահակ Մինասյանին... 
Հետաքրքիր է,ի՞նչ արժի ՀՅԴ-ական նախարարի այս ծառայությունները Սահակ Մինասյանի համար...Գյումրիում խոսում են,որ դրա դիմաց ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավար Սահակ Մինասյանը ՀՅԴ-ին նվիրել է Մարմաշեն խոշորացված համայնքը՝15 գյուղերով... 
Նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով մեր մեղադրանքներին, հայտարարեց."Գյումրին ինձանից լավ եք ճանաչում և իմ հասցեին մեղադրանքներին հանգիստ եմ վերաբերվում...": Կարող է որևէ մեկը բացատրե՞լ նախարարի այս անիմաստ խոսքերի վերլուծությունը...Իսկ Գյումրիում շատ լավ են ճանաչում նախարար Լևոն Մկրտչյանին՝որպես վատահամբավ Սահակ Մինասյանի գործընկեր... Նախարարի անհոդաբաշխ մեկնաբանությունները թույլ են տալիս խորհուրդ տալ նրան, որ չխոսի մի բանից, ինչից բացարձակապես պատկերացում չունի և էլ ավելի չխայտառակի իրեն...
Հ.Գ.Համոզված եմ,որ Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը՝ԿԳ նախարարը լավատեղյակ է,որ ՇՊՀ ռեկտորը գաղտնի է պահում ակտը...Այնպիսի տպավորություն է,որ այդ ակտը վերջիններիս անձնական նամակագրությունն է...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին