Այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Դա շատ կարևոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական և կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»,- շեշտել է Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Կոռուպցիոն երևույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն. Փաշինյանը՝ ոստիկանության նիստին