▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿՀՎ տնօրենը նախազգուշացրել է ԱՄՆ-ում հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են նոր ահաբեկչություններ կազմակերպել ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Բրենանը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ նրանք կփորձեն այստեղ տեղափոխել իրենց մարդկանց, նյութեր, և այն ամենը, որ անհրաժեշտ կլինի հարձակումներ կազմակերպել, կամ ներգրավել մարդկանց նման հարձակումների անցկացման գործում»,- նշել է ԿՀՎ ղեկավարը:

Բրենանը նշել է, որ նման գործողություններով ահաբեկիչները փորձում են կոնֆլիկտ հրահրել Արևմուտքի  և մահմեդական աշխարհի միջեւ:

Հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ-ն փորձում է հսկողության տակ առնել այն երկրները, որտեղ գտնվում են ահաբեկիչները, հեռու է ճշմարտությունից, ընդգծել է ԿՀՎ ղեկավարը:

«Չեմ կարծում, որ նրանք անպայման հաջողության կհասնեն»,- հավելել է Բրենանը:

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին