▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիսաբաց լուսամուտներ»-ի փորձագետ Լիլիթ Մանասերյանը դատվածություն չի ունեցել

2015-ի մայիսի 21-ին, ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Ասլամազյանն անդրադարձել էր ATV հեռուստաընկերությամբ հեռարձակով «Կիսաբաց լուսամուտներ»-հաղորդաշարում որպես փորձագետ հանդես եկող «Լիվաման» իրավաբանական գրասենյակի տնօրեն Լիլիթ Մանասերյանին:

Հրապարակման հեղինակը Լիլիթ Մանասերյանին մեղադրում էր խարդախության և նախկինում դատվածություն ունենալու մեջ:

Տվյալ հրապարակումը նաև տեղ էր գտել Asekose.am կայքի ԲԼՈԳ բաժնում, իսկ նյութի ներքո  նշված էր, որ կայքը  պատրաստ է խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին` տվյալ պարագայում Լիլիթ Մանասերյանին:

Ներկայումս  Լիլիթ Մանասերյանը Asekose.am-ին տրամադրել է փաստաթղթեր, որոնց շնորհիվ պարզ է դառնում, որ գրառման մեջ նշված փաստերը  ստահոդ են, հիմնավորում չունեն և պարունակում են զրպարտության տարրեր: 

Asekose.am-ը Լիլիթ Մանասերյանից հայցում է իր ներողամտությունն ծագած խնդրի վերաբերյալ:

Հավելենք նաև, որ Asekose.am-ը բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացնում է առանց խմբագրման և հիշեցմամբ, որ հակառակ կողմն էլ իր հերթին կարող է հանդես գալ հրապարակմամբ, որը նույնպես տեղ կգտնի Asekose.am կայքում:

Ստորև ներկայացնում ենք այն փաստաթղթերը, որոնք մեզ տրամադրել է Լիլիթ Մանասերյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին