▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կմիջնորդեմ, որ այդ գործերով զբաղվեն. Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցել էր  խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին: Վարչապետը ծնողներին խոստացել էր, որ կհանձնարարի, որպեսզի նրանց բարձրացրած հարցերով զբաղվեն և կփորձեն հնարավորինս արագ լուծում տալ:

 

 

 

 

 

 

 

 

«Ես հիշում եմ, որ մենք կարճ հանդիպում ունեցանք  և Ձեզ խոստացա, որ կանդրադառնամ Ձեր խնդրին հնարավորինս կարճ ժամկետում: Հավատացեք, որ սա ամենամոտ ժամկետն է եղել, որ հնարավորություն է ստեղծվել այս հանդիպումն ունենալու: Եվ , բնականբար, մենք և անձամբ ես շահագրգիռ եմ, որ բոլոր այն թեմաները, որ  կան՝ լուծվեն: Ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն կամ ընդհանուր բավարարված չեն գործի բացահայտմամբ: Հետևաբար, ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չի, ինչպես ներկայացվում է, նորից կփորձենք անդրադառնալ նրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի  իրավապահ մարմինները այդ գործերով զբաղվեն և փորձենք արդյունքներ ունենալ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին