▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոմանդոսի համար մեծ ցավ էր, որ իր գործողություններով ազատագրած տարածքը կարողացանք ետ տալ»․ Սասուն Միքայելյան

«Կոմանդոսը պատերազմում առանձանահատուկ դերակատարություն է ունեցել թե՛ Շուշիի ազատագրման հարցում, թե՛ ընդհանուր Ղարաբաղում։

Արցախյան պատերազմի տարիներին ինքն Արցախի ժողովրդի կողմից շատ սիրված էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ երեխա էր ծնվում, գրեթե բոլորն անունը դնում էին Արկադիկ։ Կոմանդոսի մասին շատ հուշեր ունեմ։ Մենք միշտ իրար հետ ենք եղել։ Ցավոք, հաղթանակած հրամանատարը տեսավ այս պատերազմը»,- Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Իր համար մեծ ցավ էր, որ իր գործողություններով ազատագրած տարածքը՝ ոնց մենք կարողացանք ետ տալ»,- ասաց Միքայելյանը՝ վստահեցնելով, որ Շուշին մի օր վերադարձնելու ենք․ «Դա իմ երազանք էլ է։ Երբեք հույսներդ չկտրեք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին