NewsBook.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` օրերս Հանրային հեռուստաընկերության կողմից նկարահանվող «Շտապ օգնություն» սերիալի դրվագներից մեկը պատրաստվել է Կոմայգու տարածքում. նկարահանումների ժամանակ աշխատանքային խմբին է մոտեցել այգու տնօրեն Ստեփան Մինասյանը, ով հետաքրքրվել է, թե ի՞նչ է տեղի ունենում։ Խմբի ներկայացուցիչները հորդորել են նրան չանհանգստանալ, քանի որ նկարահանումները կատարվելու Շիրակ հյուրանոցի հատվածում, իսկ այգին՝ իր տրանսվեստիտներով հանդերձ, չի երևալու կադրում։
Չնայած դրան` այսօր NewsBook.am-ին ահազանգել է տրանսվեստիտներից մեկը, ով նշել է, թե իրենց իրավունքները այգու տարածքում պաշտպանված չեն, չնայած, որ իրենք «մուծվում» են համապատասխան շրջանակներին։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, զրուցակիցը չի պատասխանել։ Ահազանգողի խոսքով` նրանց նկատմամբ անցորդների կողմից պարբերաբար սպառնալիքներ են հնչում, գործն երբեմն հասնում է քաշքշուկի, իսկ այգու տնօրինությունը ձեռքերը ծալած նստում է:
Այգու տնօրենն էլ կայքի հարցին ի պատասխան արձագանքել է․ «Ես իրենց իրավունքները պաշտպանող չեմ, ճիշտ հասցեով չեք դիմում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրն կայքում