Մուշի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը գտնվում է այսօր թուրքական կառավարության կողմից ոչնչացվող հայկական թաղամասի հարևանությամբ, ծառայում է որպես մզկիթ:
Հատկանշական է, որ լուսանկարում պատկերված «մզկիթի» աշտարակի մեջտեղի կամարի տակ պահպանված գրությունը հայատառ է:
Սուրբ Սարգիս եկեղեցուց բացի, ժամանակին Մուշում գործել էին ևս 7 եկեղեցիներ` Սբ. Ավետարանաց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կիրակոս, Սբ. Հարություն, Սբ. Մարինե, Սբ. Ստեփանոս և Սբ. Փրկիչ:
Էրզրումի պատմական հուշարձանները, ցավոք, գրեթե չեն պահպանվել։ Իսկ քիչ թե շատ պահպանվածները համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են: Էզրումի Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1800-ականներին` 7-րդ դարի հին շինության տեղում։ Նախկինում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը։
Լուսանկարի կիսավեր շինությունը գտնվում է եկեղեցու հարևանությամբ: Այն ՀՅԴ գրասենյակի շենքն է եղել: Կից կառուցված է եղել քահանայի տունը, որը ստորգետնյա գաղտնի ուղիով կապված է եղել եկեղեցու հետ:
«Կորսված արժեքներ» շարքի նախորդ հրապարակումները`
Կորսվող արժեքներ. Մուշի հայկական թաղամաս, Սբ. Մարինե եկեղեցի
Կորսվող արժեքներ.Վարագավանքի պահապանը քուրդ Մեհմեդի ընտանիքն է
Կորսվող արժեքներ. Մհերի դռան տարածքում գորգերն արևին են տվել
Կորսվող արժեքներ. Կարսի Ս. Առաքելոց եկեղեցում «Հայր մեր»-ը վաղուց է լռել
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան