▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորսվող արժեքներ. Կարսի Ս. Առաքելոց եկեղեցում «Հայր մեր»-ը վաղուց է լռել

Կարս քաղաքում` Կարսի բերդի բարձունքից քիչ ներքև,  այցելուների ուշադրությունն անմիջապես գրավում է մի գողտրիկ եկեղեցի. Կարսի Առաքելոց եկեղեցին է, որտեղ, ցավոք, այսօր «Հայր մեր»-ի  փոխարեն   նամազ է հնչում... Գմբեթի խաչը վաղուց հանված է:

Ասում են` եկեղեցին բաց է լինում միայն նամազի ժամերին: ASEKOSE.am-ի թղթակցի այցելության պահին եկեղեցու դռները բաց էին: Պահակը, բնականաբար, քրիստոնյա այցելուներին զգուշացրեց  «իրենց սրբավայր» մտնելուց առաջ հանել կոշիկները: Այցելություներից մեկը թուրքերենով հասկացրեց, որ եկեղեցին հայկական է, ինչին ի պատասխան`  վերջինս գլխով հաստատական շարժում արեց:

Թեև խաչը բացակայում է, սակայն, առաջին իսկ հայացքից նույնիսկ օտարի համար ակնհայտ է, որ եկեղեցին հայկական է: Գմբեթի շուրջ 12 առաքյալների քանդակներն անվնաս են մնացել:  Եվ առավել քան զավեշտալի է` քրիստոնեության խորհուրդ կրող եկեղեցում այլ աստծու պաշտամունքը:

Նկատենք նաև, որ եկեղեցու արտաքին պատը տեղ-տեղ ծածկված է գրություններով:

Ինչպես հայկական ցանկացած եկեղեցու ու բերդի, այնպես էլ Ս. Առաքելոցի մոտակայքում մզկիթ է կառուցվել:

Սուրբ Առաքելոց եկեղեցինկառուցվել է Կարսում ՝ 940- ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էրՌուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև ,1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի:

 

«Կորսվող արժեքներ» շարքի նախորդ հոդվածները`

Կորսվող արժեքներ. Մուշի հայկական թաղամաս, Սբ. Մարինե եկեղեցի

Կորսվող արժեքներ.Վարագավանքի պահապանը քուրդ Մեհմեդի ընտանիքն է

Կորսվող արժեքներ. Մհերի դռան տարածքում գորգերն արևին են տվել

 

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին