▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորսվող արժեքներ. Մհերի դռան տարածքում գորգերն արևին են տվել

Արևմտյան Հայաստան այցելության ժամանակ ASEKOSE.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են տեղի քուրդ բնակիչները գորգերն արևին տալիս Մհերի դռան տարածքում:  

«Մհերի դուռ» կամ «Ագռավու քար» սրբազան քարաժայռը գտնվում է Վանա բերդի մոտ։ Ըստ ավանդության`  այստեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը:

Ավանդազրույցի համաձայն`  ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։

«Քանի աշխարք չար է, Հողն էլ ղալբցեր է, Մեջ աշխարքին ես չեմ մնա։ Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի, Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, Ու գարին էղավ քանց ընկուզ մի, Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն»։ 

 

«Կորսվող արժեքներ» շարքի նախորդ հոդվածները`

Կորսվող արժեքներ. Մուշի հայկական թաղամաս, Սբ. Մարինե եկեղեցի

Կորսվող արժեքներ.Վարագավանքի պահապանը քուրդ Մեհմեդի ընտանիքն է

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին