▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոշի երկարամյա բանտապետը ձերբակալվել է

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ ծառայության հանրային կապերի բաժնից:

Հայտնում են, որ Լյովա Բաղդասարյանը  ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի շրջանակներում, կասկածվում է կաշառք ստանալու մեջ (քր. օր.-ի 311-րդ հոդված)։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Լյովա Բաղդասարյանի կենսագրական տվյալներից պարզ են դառնում, որ նա 2001-2003թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ տնտեսական ապահովման բաժնի պետի պաշտոնը:

2003-2005թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի, 2005-2006թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալի, 2006-2007թթ. ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետի,  2007-2008թթ. ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ պետի, 2008-2011թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի, 2011-2014թթ. ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ պետի, 2014-2015թթ. ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի, 2015թ. առ այսօր ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին