▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում 2 տարեկան երեխան ընկել է տան 2-րդ հարկից ու մահացել

Փետրվարի 13-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 2-ամյա աղջիկն ընկել է տան երկրորդ հարկից ու մեկ օր անց մահացել:

Այս մասին Asekose.am-ին փոխանցեցին  Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, որտեղ երեխան տեղափոխվել է ընկնելուց հետո: Երեխան որևէ վիրահատության չի ենթարկվել:

Պարզ է դարձել, որ երեխան քնած է եղել տան երկրորդ հարկում գտնվող սենյակում: Երբ արթնացել է, վեր է կացել, քայլել դեպի աստիճաններն ու ընկել երկրորդ հարկից: Ընտանիքի անդամները նրան գտել են առաջին հարկի հատակին ընկած, ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին