Մահացավ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Նրա բազմաթիվ աշխատանքներից, հիասքանչ եւ անհաջող, ես կանդրադառնամ մեկին, որը իմ կյանքի մասն էր եղել, քանզի դրա շինարարությունը իրականացրեց հայրս` Էդուարդ Խզմալյանը: Խոսքը Կոթողի մասին է, որը Թորոսյանը ներկայացնում էր իբրեւ Հայաստանի «սովետականացման» 50-ամյակի արձան, բայց իրականում կառուցում էր որպես ուրարտական ամրոցի հաղթական աշտարակ: Հայրս անչափ հպարտ էր այս «գաղտնիքը» իրականացնելու համար:
Լուսանկարի վրա, որը կարող եք դիտել այստեղ, նա ձախից է, 1967 թ.: