▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուրսանտին մեղադրանք է առաջադրվել տարեց կնոջը կողոպտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են տարեց կնոջը կողոպտելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել  ժամկետային զինծառայողին:

2016թ. դեկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից  մեկի մոտ բացահայտ հափշտակել են տարեց կնոջ դրամապանակը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ժամկետային զինծառայող, 20-ամյա կուրսանտ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա կուրսանտը, գտնվելով արձակուրդում,  2016թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի մոտ տարեց կնոջ ձեռքից քաշելու միջոցով բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և դեղահաբեր, ապա՝ դիմել փախուստի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կուրսանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին