▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյան

«Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի»,- այսօր՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Նա հավելեց, որ կողմ է հանքի շահագործմանը՝ առանց նոր փորձաքննության:

Նշենք, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավորները բաժանվել են 3 խմբի՝ կողմ, դեմ և հնարավորինս չեզոքություն պահողներ:

Վարազդատ Կարապետյանը, Մերի Գալստյանը և Միքայել Զոլյանն, օրինակ, դեմ են հանքի շահագործմանը: Համեմատաբար չեզոք են Լենա Նազարյանը, Գայանե Աբրահամյանը, Սոֆյա Հովսեփյանը, Վահագն Թևոսյանը, Էդգար Առաքելյանը, ովքեր որոշակի մտահոգություններ ունեն: Հանքի շահագործմանը կողմ են Մաթևոս Ասատրյանը, Հովիկ Աղազարյանը և այլք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին