▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակել է Ռուստամիկը, տուժել է 4 մարդ. Մանրամասներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան հրաձգությունից

Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը հրաձգությունից մանրամասներ է հայտնել «Դեժավյու» տելեգրամյան ալիքը:

 

Ալիքը հայտնել է. «Մեզ  հասած տեղեկություններով, երեկ ծաղկաձորյան խաղատանը զվարճալիս է եղել պատգամավոր Հայկ Սարգսյանի (մականունը՝ Շիշ բռնող) ընկեր, և ըստ տեղեկությունների Նիկոլի իշխանության կիլլեր Ռուստամ Ստեփանյանը՝ չաղ Ռուստամիկը։ Ռուստամիկը վիճել է ոմն երրոդմասցի հեղինակության հետ, որից հետո սկսվել է հրաձգություն։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմնական կրակողն եղել է Ռուստամիկը, որից տուժել են 4 հոգի, մեկին՝ հրաձգային վնասվածքով տարել են հիվանդանոց, իսկ մյուս երեքի մասին մինչ այս պահը տեղեկություն չկա, նրանք հոսպիտալացված չեն և թե սաղ են, թե մեռած, ոչ ոք չգիտի։ Հոսպիտալացված տուժողը հիվանդանոցում ուշքի գալով ասել է, թե չի հասկացել, թե ինչի են իր վրա կրակել։

Տեղեկություն կա նաև, որ իրավապահներին հրահանգ է տրվել, փակել Շիշ բռնողի ընկեր Ռուստամ Ստեփանյանին վերաբերող հերթական քրեական գործը։ Իրավապահ համակարգը դեռևս տեղեկություններ չի տրամադրում, տվյալ միջադեպի հետ կապված, կարծես Շիշ բռնողի հրահանգները աշխատում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին