▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում. Toyota-ի վրա հայտնաբերվել են 20-ից ավելի կրակոցի հետքեր. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: 
shamshyan.com-ն է գրում և նշում, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:



Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: 
Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ վիրավորներից մեկը «Լեոպարդ» խանութի սեփականատերն է:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին