▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Նորք Մարաշում. բենզալցակայանի աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմենակյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանում կրակոցներ են հնչել:

Այս պահին քննիչներն ու Ոստիկանության փորձաքրեագետները բենզալցակայանի գրասենյակային հատվածում տեղազննություն են կատարում և պատի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի աջ ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացածը բենզալցակայանի աշխատակիցն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին