Կոլումբիացի 8-ամյա Դիդիեր Մոնտավլոն տառապում էր հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Երեխայի մեջքին կրիայի պատյան հիշեցնող գոյացություն էր առաջացել, ինչի պատճառով նա ստացել էր «կրիա-մարդ» մականունը: Սակայն օրեր առաջ տղան վիրահատվել է Մեծ Բրիտանիայում: Բժիշկներին հաջողվել է հեռացնել հսկայական գոյացությունը: Մի քանի հետվիրահատական փուլերից հետո փոքրիկ կոլումբիացին լիովին ապաքինվել է:



