Այդ ինչպես է ստացվում, որ ՄԵԼ-ի կողմից նոր աղանդների մասին հրապարակումից հետո հայտնվում են իբր հակաաղանդավորներ, ովքեր տարբեր մեկնաբանություններում ՄԵԼ-ին մեղադրում են աղանդավորական կառույց հիմնելու մեջ: Տեղեկացնենք այդ դատարկագլուխներին, որ նման էժանագին մեկնաբանություններով ուղղակի հաստատում են, որ իրենց գործունեությունը ապօրինի է, հակառակ դեպքում կասեին, ոչ թե մենք այս ենք անում, այլ եթե արել ենք հազար ներողություն և կփորձեին ուղղել իրենց կատարած սխալները:
Մենք չենք պայքարում հասարակ հայի դեմ, ով ընկել է աղանդի ճիրանները, մենք պայքարում են աղանդների ապօրինի գործողությունների դեմ:
Իդեպ այդպիսի փառահեղ աղանդավորներին խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել թե իրենց աղանդների ֆինանսական հոսքերը, թե մեր ֆինանսական հոսքերը: ԱՅդ դեպքում կտեսնեն մի բան, որ ՄԵԼ-ը չֆինանսավորվող կառույց է, իսկ այդ աղանդները ուղղակի լափում են թե մեր` հայերիս, թե արտասահմանյան որոշ կառույցների փողերը:
Ինչու մեր, քանի որ Եվրոդատարանի ցանկացած դրական որոշմամբ ՀՀ պետբյուջեից որոշ կլորիկ գումար է հատկացվում այս կամ այն աղանդին, որը գանձվում է միայն մեր` հարկատուներիս հաշվին:
Եթե արդար կրոնական կազմակերպություններ եք, ապա ֆինանսական հայց ներկայացնելու բարոյական իրավունք չունեք, քանզի դրանով ապացուցում եք ձեր էժանագին բիզնես ծրագիր իրականացնելու հակումները:
Կրոնը ձեր նմանների համար բիզնես մի դարձրեք, դա ձեր ուղեղի բանը չի իմ կողմից ոչ այնքան հարգելի աղանդապետեր:
Կրոնը բիզնես մի դարձրեք, դա ձեր ուղեղի բանը չի իմ կողմից ոչ այնքան հարգելի աղանդապետեր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet