▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրտսեր սերժանտը դիտավորյա՞լ է կրակել ժամկետային զինծառայողի վրա. նոր մանրամասներ

Արցախում հունվարի 16-ին ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանին հրազենային վնասվածք հասցնելու համար մեջ մեղադրվող կրտսեր սերժանտը, նախնական տվյալով, անզգուշությամբ է կրակել նրա վրա:

Ըստ Քննչական կոմիտեի` նախնական տվյալով, կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ մոռանալով ինքնաձիգից անջատել փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Գուրգենին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում: Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին