▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Լավ տղա» մի՛ եղիր, հիմար մի՛ եղիր»․ Էդուարդ Մարուքյանը թարգմանել է Թրամփի նամակը Էրդողանին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թարգմանել է  ԱՄՆ նախագահ Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին և այն ներկայացրել ֆբ-յան իր էջում։

Պատգամավորի թարգմանությունը ստորև

ԱՄՆ նախագահ Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին հայերեն թարգմանությամբ:

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահ
Անկարա
09-ը հոկտեմբերի, 2019թ.

Հարգելի պարոն նախագահ,

Եկեք մի լավ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց կոտորելու համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը փլուզելու համար, և ես չեմ լինի։ Ես արդեն իսկ Ձեզ մի փոքր օրինակ եմ տվել հանձինս պաստոր Բրանսոնի։

Ես բավականին ջանք եմ գործադրել Ձեր որոշ խնդիրներ լուծելու համար։ Մի՛ թողեք աշխարհը քանդվի։ Դուք կարող եք հոյակապ լուծում գտնել։ Գեներալ Մազլումը ցանկանում է բանակցել Ձեզ հետ և ցանկանում է այնպիսի զիջումների գնալ, որոնց նախկինում երբեք չէին գնա նրանք։ Ես գաղտնի կերպով կցում եմ ինձ ուղղված նրա նամակը, որը հենց նոր եմ ստացել։

Պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի, եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով։ Հակառակ պարագայում, եթե դրական իրադարձություններ տեղի չունենան, պատմությունը Ձեզ ընդմիշտ կնայի որպես սատանայի։ «Լավ տղա» մի՛ եղիր։ Հիմար մի՛ եղիր։

Կզանգեմ,

Անկեղծորեն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին