Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի լուսանկար, որում նա իր սիրելիի՝ ֆիլիպինուհի Արիանա Քաոլինիի հետ է:
«Այս պահից սկսած թող լինի ուրախության տարի: Ո՞վ է կենդանի, հարց եմ տալիս ես. նրանք, ովքեր սիրուց են ծնվել»,- լուսանկարը մակագրված է հետևյալ կերպ:
Նշենք, որ այս գրության, լուսանկարի և Արիանայի մատնեմատին դրված մատանիի միջոցով Լևոն Արոնյանը հայտարարել է իրենց նշանադրության մասին:
Asekose.am-ը ևս միանում է բոլոր բարեմաղթանքներին և շնորհավորում սիրահար զույգին