ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է եղել մրցաշարի:
Aysor.am-ի փոխանցմամբ` լրագրողները Սարգսյանից հետաքրքրվել են՝ որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ինչպե՞ս է վերաբերվում գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու հանգամանքին:
Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Արոնյանն իր հայտարարության մեջ բոլոր հարցերին պատասխանել է:
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա», - ասաց Սերժ Սարգսյանը:
Հնարավո՞ր է, որ ՀՀ երրորդ նախագահի խորհրդով Լևոն Արոնյանը վերադառնա:
«Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», - նշեց Սարգսյանը: