ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, բավարարում է դատարանի կայացրած որոշումը:
«Այնքանով է բավարարել, որ հայրս հիմա պետք է դրսում լինի, այդքանով բավարարում է։ Մենք ապօրինի ենք համարում արդեն այն, որ հայրս այսքան ժամանակ նստած էր», - լրագրողների հետ կարճ զրույցում ասել է Լևոն Քոչարյանը։
«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը», - հայտարարել է դատավորը։