▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան վաճառվեց

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը գտավ իր գնորդին:

Ավտոմեքենան այսօր աճուրդում վաճառվել է 5 միլիոն 500 հազար դրամով:

Ավտոմեքենան  առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով: 

Ըստ օրենքի, եթե աճուրդում հայտ չի ներկայացվում եւ գնորդ չի լինում, ապա աճուրդի հանված ապրանքի գինը նվազեցվում է: Այդ պատճառով էլ ավտոմեքենայի գինը 17 միլիոնից նվազեցվել էր 10 միլիոն 880 հազար դրամ, ապա նոյեմբերի 27-ին` 8 միլիոն 704 հազար դրամ, իսկ այսօր այն իջեցվեց 5.5 միլիոն դրամի:

Իսկ թե ով է ՀՀ առաջին նախագահի մեքենայի գնորդը, պետգույքի վարչությունից ասել են, որ իրավունք չունեն այդ մասին հայտարարել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին