▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում բախվել են ավտոբուսը և Chrisler-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

 Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Chrisler մակնիշի 34 QC 567 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Տրդատ Կ.) Լոռու մարզի արդեն հանրահայտ դարձած Ախթալայի կամրջի մոտ բախվել է KAВЗ մակնիշի 38 UT 721 համարանիշի մարդատար ավտոբուսին (վարորդ Սեյրան Ս.):

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Chrisler-ը բախվել է արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբետ գետի ափին։

Վթարի հետեւանքով Chrisler-ի 2 ուղեւորուհիներ մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Լոռու մարզում բախվել են KAВЗ ավտոբուսը և Chrisler-ը. վերջինը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Դեբեդ գետի ափին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին