▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լունապարկում» գողացել են երիտասարդ աղջիկների պայուսակները. տեսախցիկը ֆիքսել է

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու «Լունապարկի» այգում տեղի ունեցած գողությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. հուլիսի 21-ին երկու երիտասարդ աղջիկներից հաղորդում է ստացվել առ այն, որ «Լունապարկի» այգում՝ նստարանի վրայից, հափշտակել են իրենց պայուսակները՝ պատճառելով ընդհանուր 380.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

 

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով , որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Լունապարկի» այգում առկա անվտանգության՝ տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝ տեսանյութում պատկերված անձին, ով քննության տվյալներով, տվյալ ժամանակ գտնվել է դեպքի վայրում, հայտնաբերելու համար:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, դիմեն Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին