▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուրեր են պտտվում, որ «արտախորհրդարանականները» Փաշինյանի կողմից վարձատրվում են»

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղուց փորձում եմ հասկանալ, թե իրականում ինչով է զբաղված և ինչ նպատակ ունի «արտախորհրդարանական» եսիմինչը: Անհասկանալի է վերջինիս դերը հայաստանյան քաղաքական կյանքում: «Արտախորհրդարանական» եսիմինչը հայտարարություններով հանդես չի գալիս, որևէ նախաձեռնություն չի ցուցաբերում, միջոցառումներ չի կազմակերպում:


Ստացվում է, որ մի քանի անձ պարբերաբար կանչվում են Փաշինյան Նիկոլի մոտ, նստում են սեղանի շուրջ, հայացքներով են փոխանակվում, նկարվում են մամուլի համար, նիստ են նմանակում և ցրվում: Ի դեպ, համառ լուրեր են պտտվում, որ այդ ձևաչափում ներգրավված անձինք նաև վարձատրվում են: Ընդ որում, նույն «լուրերից» տեղեկանում ենք, որ նրանց վարձատրության չափերն էապես տարբերվում են: Այլ կերպ ասած, «արտախորհրդարանականների» հաստիքներն են տարբեր: Սակայն, խնդիրը նույնիսկ դրանում էլ չէ: Ի վերջո, ինչո՞վ են զբաղվում «արտախորհրդարանականները»:
Այս ամենի միակ բացատրությունն այն է, որ «արտախորհրդարանականներից» յուրաքանչյուրին Փաշինյան Նիկոլն անհատական առաջադրանք է տալիս: Ուսումնասիրելով վերջիններիս «հանրային» գործունեությունը, միանշանակ կարելի է եզրակացնել, որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է հանրային օրակարգ բերել հանրությանը հիմնական մարտահրավերներից շեղող խնդիրներ: Օրինակ՝ Նատալյա Ռոտենբերգ, Слава Украине, միութենական պետություն, Սորոս Ջորջ և այլն: Ըստ երևույթին, դա է ստացված առաջադրանքը:«Արտախորհրդարանականներից» մեկը լավ է շեղում, մյուսը՝ վատ: Եթե չհաշվենք անհավասար վարձատրության վերաբերյալ ճշտվող տեղեկությունը, ապա վերջիններիս միմյանց հետ մեկ անձ և մեկ գաղափար է կապում, այն է՝ Փաշինյան Նիկոլն ու «շեղված» Հայաստանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին