▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյուքս Ստեփանյանի հայրը փորձել է իրեն ցած նետել դատարանի շենքից. ilur.am

ilur.am-ը գրում է, որ այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, մեկնարկել է 2013-ի մարտի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական առաջին նիստը:  

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան՝ պատճառաբանելով, որ մեքենան վթարի է ենթարկվել, և չեն կարող ներկայանալ, և քանի որ Դավիթ Խաչատրյանը պնդել է, որ իր պաշտպանները ներկա լինեն դատական նիստին, դատավորը հաջորդ դատական նիստը հայտարարել է հունվարի 29-ին՝ ժամը 14:00-ին: Սակայն Լյուքս Ստեփանյանի հարազատները պահանջել են ապացույց, որ ամբաստանյալի պաշտպանները վթարի են ենթարկվել: Տուժողի հարազատները բողոքել են, որ դատը միտումնավոր հետաձգում են, սակայն այդ հարցին որևէ պատասխան չի տրվել: Դատավորի հետ վիճաբանությունից հետո սպանված զինծառայողի հայրը` Իշխան Ստեփանյանը, դուրս է եկել դատավորի սենյակից և փորձել է երկրորդ հարկից ցած նետվել: Ոստիկանները կանխել են, բայց նրա ինքնազգացողությունը վատացել է:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին