▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ծաղրածու Օլեգ Պոպովը

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ծաղրածու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Պոպովը: Ռուսական պետական կրկեսի մամուլի քարտուղար Անժելիկա Աննաեւան Newsru-ին հայտնել է. «Օլեգ Պոպովը մահացել է կրկեսի Դոնի Ռոստովի հյուրանոցում: Որոշ լուրերն այն մասին, որ նա մահացել է Գերմանիայում, չեն համապատասխանում իրականությանը: Նա մահացել է Ռոստովում, ուր հյուրախաղերի էր մեկնել: Կինը նրա կողքին է եղել: Հիմա դստեր հետ քննարկվում է հուղարկավորության վայրն ու օրը»:

Պոպովին անվանում էին«Արևային ծաղրածու»։ Վարշավայում կրկեսների միջազգային փառատոնի (1957), Օսկար մրցանակի (1958, Բրյուսել) դափնեկիր էր։ Հյուրախաղերով հանդես է եկելարտասահմանում։

ԽՍՀՄ փլուզումից հետո նա Գերմանիա է մեկնել՝ Էգլոֆշթայնում աշխատելով «Երջանիկ Հանս» բեմական կեղծանվամբ: 2015 թվականի հունիսին՝ Գերմանիայում 24 տարի ապրելուց հետո առաջին անգամ, Օլեգ Պոպովը Ռուսաստան է այցելել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին