▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվանից երկու տարի անց նամակ է գրել ամուսնուն, նրա կողքին հայտնված կնոջը և երեխաներին

Բրենդա Շմիտց անունով ամերիկուհին իր ողբերգական մահվանից 2 տարի անց յուրօրինակ և հուզիչ անակնկալ է մատուցել իր ընտանիքի անդամներին:

Բրենդան մահացել է 46 տարեկանում` քաղցկեղից: Մինչ այդ նա որոշել է անակնկալ մատուցել ամուսնուն և չորս երեխաներին: Ուստի նամակ է գրել ընտանիքի անդամներին` ընկերներից մեկին խնդրելով փոխանցել լրագրողներին, բայց այն ժամանակ, երբ ամուսնու կողքին այլ կին կհայտնվի և կփորխարինի իր երեխաների մորը:

Եվ, մի քանի օր  առաջ, կնոջ նամակը հայտնվում է STAR 102.5 ռադիոկայանում: Հաղորդումը, որի ընթացքում կարդում են ունկնդիրների ցանկությունները` հրավիրում են նաև Բրենդայի ամուսնուն` Դեվիդին:

«Ողջույն, ես Բրենդան եմ: Ես մաղթանք ունեմ իմ ընտանիքին` ամուսնուս, երեխաներիս և այն կնոջը, ով գուցե լինի նրա կողքին: Թող նրանք իմանան, որ ես սիրում եմ իրենց և թող որ այս դաժան աշխարհում նրանք իրենց միշտ երջանիկ զգան»,-գրված է եղել նամակում:

Անգամ նամակի վերջում խորհուրդ է տվել ինչ-որ հեքիաթային ուղևորություն կազմակերպել, որը միշտ կհիշեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին