Տեղեկացրել ենք, որ «Մանանդ» տաքսի ծառայության սեփականտիրոջ որդին՝ Արթուրը ավտոպահեստամասի գնի շուրջ վեճի է բռնվել Սիրիայից 7 տարի առաջ հայրենիք տեղափոխված և մայրաքաղաքում հաստատված Բրուտյանների երկու որդիների ու նրանց հոր հետ։ Սիրիահայերը պնդում են, թե վեճից հետո Արթուրը թողել-հեռացել է, ու վերադարձել է երեք ժամ անց մի խումբ ընկերներով:
Այդ տխուր միջադեպի մասին է նաև Արմնյուզ հեռուստաընկերության ռեպորտաժը. ըստ տուժածների` դեկտեմբերի 28-ին «Մանանդ» տաքսի ծառայության տիրոջ որդին ընկերների հետ հարձակվել է նրանց ավտոտեխսպասարկման սրահի վրա ու ծեծել Բրուտյանների հորն ու 3 որդիներին: Արդեն 15 օր է նրանք ոստիկանություն-հիվանդանոց ճանապարհին են: 4-ին էլ ծեծել են երկաթյա ձողերով: