Գոհար Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
Խնդրանք. Մեր շնորհալի թիմն այսօր պետք է ելույթ ունենա միլիոնավոր մարդկանց համար: Մեր գլխավոր արևը` Բեթթին, մրսել է և ջերմություն ունի, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք դա և հավատում ենք մեր երեխաների ուժերին ու երազանքին: Խնդրում եմ ձեզ խիստ չդատել և ուղղակի աջակցել մեզ ձեր բարի լիցքերով և խոսքերով, քվեարկությամբ: Մեզ անչափ օգնում է Բելառուսի պատվիրակությունը և մենք էլ պետք է մեր շնորհակալությունը հայտնենք նրանց մեր քվեարկությամբ. Բեթթի, Լյուսի, Ջուլի, Մարիաննա, Ռուբո և Արման` հավատում ենք ձեզ և ձեր ներսի արևին:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը տեղի կունենա այսօր և կցուցադրվի Հանրային Հեռուստաընկերությամբ: