▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ ՝ երևանյան սրճարաններից մեկի երկրորդ հարկից ընկած 11-ամյա տղայի դեպքի մասին

Երևանում փետրվարի 13-ին 11-ամյա տղան ընկել է երևանյան սրճարաններից մեկի երկրորդ հարկից և ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 11-ամյա Վահեն արդեն գիտակցության է եկել, սակայն ոչինչ չի հիշում կատարվածի մասին:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում երեխայի հայրը՝ Արայիկ Ջրաղացպանյանը, պատմեց, որ տղան մասնակցել է ընկերոջ ծննդյան տոնին, սրճարանի սրահում վազվելու ժամանակ անզգույշ է եղել ու ընկել:

«Մինչև այդ խաղացել են ձյան մեջ, կոշիկների տակ թացացել է: Աստիճանների վրա կանգնած է եղել՝ հենված ճաղավանդակին: Ոտքերը սայթաքել են և մոտ 3 մետր բարձրությունից ընկել է»,- պատմեց Արայիկ Ջրաղացպանյանը:

Վերջինս նշեց,որ իրենք բողոք չունեն սրճարանի դեմ, որ երեխան պարզապես անզգույշ է եղել՝ հավելելով, որ այս պահին կարևորը երեխայի ապաքինումն է:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:

Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին