▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն, դրա մասին մտածեք. Մարուքյանը հեգնեց ՀՀԿ-ականներին

 

Այսօրվա ԱԺ նիստում քվեարկության դրվեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին: Նախագիծը մերժվեց և ունեցավ ընդամենը 6 կողմ ձայն:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ականներին առաջարկեց այցելել մարզերը և մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքները օր օրի թանկանում. «Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, մարդկանց բացատրեք, որ ապրանքները չեն  թանկացել. մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն, կարագն էնքան է թանկացել: Դրա մասին մտածեք»:

Տեսանյութը` 1in.am

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին