▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ էդ մասին հիշում են լուրերի թողարկումից ու ասում են՝ ո՞նց...Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստին այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, նշեց, որ այն հետաձգվում է մինչեւ 2019թ. հուլիսի մեկ, սակայն սա չի վերաբերի հակաբիոտիկ ու հոգեմետ դեղերին, որոնք դեղատներում կրկին կվաճառվեն դեղատոմսով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` ասելով. «Այս մեկ տարին պետք է լինի հասարակության պրակտիկ ներկայացնելու այս փոփոխությունների իմաստը, ու մարդկանց պետք է համոզել, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ իրենց, այլ ոչ թե ընդդեմ իրենց։ Եթե պարզվի, որ այս օրենքը ընդդեմ է մարդկանց, ապա հանում ենք, եթե հակառակը, ապա կներդնենք։ Նման անընդհատ հետաձգումով որեւէ հարց չենք լուծելու»:

 

 

 

 

 

 

 

 

Նախարարը նաեւ ավելացրեց, որ օրենքի լրամշակված տարբերակը ավելի շուտ են ներկայացնելու` մեկ տարի չենք սպասի, ու կներկայացնենք բոլոր խնդիրները։ «Սա 2-րդ հետաձգումն է, իսկ թե ինչու, քանի որ շատ արագ էր նախորդ անգամ ներդրվել»: «Այս հարցով ԶԼՄ-երի ու հանրության հետ ակտիվ երկխոսություն պետք է անցկացնել` կիրառման փորձաքննություն իրականացնելու ու ոչ թե միայն թղթի վրա լինի այդ լուծումները, այլեւ կիրառական մոդել լինի։ Օրենքը չպետք է ուժի մեջ մտնի հետո հասկանանք, որ նման խնդիրներ կան»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Օմբուդսմեն Արման Թաթոյանն իր հերթին նշեց. «Նախկինում մեզ դիմած մարդկանց բողոքների մեծ ծավալը օրենքի այս փոփոխություններով էր պայմանավորված, որ մարդիկ խուճապի էին մատնված` սկսած շաբաթ-կիրակի պոլիկլինիկաները չաշխատելուց մինչեւ դեղատոմսերը։ Իրազեկման աշխատանքներին մենք մեր ջանքերը լիարժեք կներառենք ու միասին կաշխատենք»։

Կարդացեք նաև` Վարչապետը կունենա մեկ նստավայր, իսկ Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին. Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին