▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ կալանավորելու «մատերիալ» չեն. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

http://asekose.am/filemanager/uploads/aram_vardevanyan.jpg

«Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն` աննախադեպ է: Ախր ինչը եթե ոչ քաղաքական կաշկանդվածությունը, կարող է ստիպել դատախազներին նման ապօրինություններ գործել ու չգիտակցել պատասխանատվությունը: Մարդկանց նկատմամբ նման խայտառակ խախտումները, նույնիսկ պատգամավորների նկատմամբ, ոչ միայն իրավական չէ, այն նաև բարոյական չէ: Մարդիկ կալանավորելու «մատերիալ» չեն ու վերջ:

Ստիպված նորից ու նորից տեղադրում եմ Սահմանադրության 96-րդ հոդվածիԱՌԱՆՁԻՆ ու հստակ ՆՈՐՄԸ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից...»: Տեսնում եք չէ որքան պարզ է գրված, բայց ինչը կարող էր ստիպել գիտական աստիճան ունեցող դատախազներին այս նախադասությունը չընկալել, կամ իբր չընկալել..ու 4 ամսից ավելի կալանավորված պահել պատգամավորների: Բոլորն ամեն ինչ հասկանում են, բոլորն ամեն ինչ արձանագրում են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին