ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայցուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն, Շարմազանովն ասաց, թե Զախարովան շատ ուղիղ, հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի ղեկավարության հասցեին: «Սա դիվանագիտական լեզվով ուղիղ հասցեական մեղադրանք էր Ադրբեջանին, ու միշտ չէ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները կամ դրանց դիվանագիտական ներկայացուցիչները հստակ, հասցեական գնահատական են տալիս: Զախարովայի գնահատականը մեղադրանք էր Ադրբեջանին, որը օրեր առաջ խոսում էր ոչ թե բանակցային գործընթացը շարունակելու, այլ Երևանը, Զանգեզուրը վերանվաճելու նպատակի մասին»-ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի մասին հայտարարությանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գնահատում Ալիևի հայտարարությունը «Երևանի՝ պատմական ադրբեջանական տարածք լինելու և այն վերադարձնելու մասին», Զախարովան ասել է. «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը»:
1in.am-ի տեսանյութը