Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անթույլատրելի է մարտական դիրքերից տեսանյութ հրապարակելը կամ էլ լայվ անելը։ Հանուն արդարության հիշենք, որ արատավոր այդ փորձառությունը նորաձև է դարձել գործող իշխանության ջատագովությամբ։ Եռակողմ հայտարարությունից ժամեր անց Փաշինյանի կողմնակից ներկայացող կամավորականները սպառնալիքներով լեցուն տեսաուղերձներ էին հրապարակում՝ աջակցություն հայտնելով վարչապետին։ Իսկ իշխանությունը դրանք ցուցադրում էր Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրաններին։ Ի դեպ, ես կասկածում եմ, թե բանակային համազգեստով այդ մարդիկ իսկապես առաջնագծից էին տեսանյութեր ուղարկում։
Անկախ ամեն ինչից, նորից եմ կրկնում, մարտական դիրքը չպետք է դառնա ֆեյսբուքյան լայվ-շոուների թատերաբեմ, եթե, իհարկե, պետության, բանակի և ընդհանրապես ռազմական արվեստի նկատմամբ գոնե մի փոքր հարգանք մնացել է»։
Դիտեք նաև՝


