▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Տավուշի մարզպետը հերոսական տեքստ է հրապարակել ու անբարո հանցագործներ անվանել բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ, թե էս պահին ի՞նչ է կատարվում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում։

Մարզպետը էնպես է հուզվել, ոնց որ ոչ թե ինքը, այլ մենք ենք էն իշխանության ներկայացուցիչը, ովքեր 43 օր գոռացին՝ «հաղթելու» ենք ու 44-րդ օրը Արցախը հանձնեցին թուրքին։

Ինձ եւս ահազանգել էին, որ ադրբեջանցիները, իրենց GPS-ը գրկած՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում։

Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով եւս պնդեց, որ գյուղից թշնամուն որեւէ միլիմետր չի տրվելու։

Իսկ թե ինչի՞ են ռուս խաղաղապահները գյուղում, Պաշտպանության նախարարության պատասխանը խիստ զվարճալի էր։

Ի դեպ, նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո տեքստից անէացավ։

Հա, եթե պարզվեց, որ այդուհանդերձ, գյուղացիների ահազանգը ճիշտ է եւ Ազատամուտի կամուրջը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին