▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիս քաղաքում 32-ամյա հարսը տան պատուհանը մաքրելիս վայր է ընկել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբը Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքի բակից մի կնոջ է տեղափոխել հիվանդանոց։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 32-ամյա ԼԴ-ն է, ով շենքի 5-րդ հարկի իրենց տան պատուհանները մաքրելիս, անզգուշաբար վայր է ընկել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ Դ-ն նշված տան հարսն է։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին